«Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսին վստահ է, որ ակումբը չի սխալվել Բրազիլիայի ընտրանու հարձակվող Նեյմարի տրանսֆերը ձեռք բերելու գործում: Արգենտինացին մեծ ակնկալիքներ ունի «Սանթոս»-ի նախկին ֆուտբոլիստից:
«Աստված տա, ոև Նեյմարը «Բարսելոնա»-ում ցուցադրի նույն խաղը, ինչ Բրազիլիայի հավաքականի կազմում: Վստահ եմ, որ նրա տրանսֆերը հիանալի ձեռքբերում է կատալոնական ակումբի համար»,- նշել է Մեսսին:
Հիշեցնենք` «Բարսելոնա»-ն 57մլն եվրո է վճարել «Սանթոս»-ի հարձակվողի տրանսֆերի դիմաց: Նեյմարը հայտարարել է, որ ցանկանում է մեծ հաջողությունների հասնել «Բարսելոնա»-ում:









































