Լոնդոնի Սթանսթեդ օդանավակայանում ոստիկանությունը ձերբակալել է տղամարդու, որի սմարթֆոնի պատյանն ունեցել է զենքի տեսք: Այս մասին հայտնում է Macrumors-ը:
Տղամարդն ատրճանակ-պատյանի մեջ դրված սմարթֆոնով անցել է օդանավակայանի անվտանգության համակարգը, ոստիկաններն արագ են արձագանքել այդ դեպքին: Պատյանի տիրոջը կմեղադրեն «հասարակական կարգը խախտելու համար, որը կապված է հաստատությունների և կազմակերպությունների նորմալ գործունեության սպառնալիքի ստեղծման հետ և առաջացնում է քաղաքացիների տագնապը իրենց և հանրային շահերի համար»:











































