Լիտվայի նախագահ և Եվրամիության նոր ղեկավար Դալյա Գրիբաուսկայտեն հայտարարել է, որ Մոսկվան մեծացնում է իր ազդեցությունը Եվրոպայի արևելյան երկրների վրա:
«Այժմ շրջադարձային ժամանակ է, երբ Ռուսաստանը փորձում է ԵՄ-ի արևելյան գործընկերներին համոզել մոտենալ Մաքսային միությանը: Տնտեսական դժվարությունների պատճառով Եվրոպան զբաղված է իր ներքին խնդիրներով: Այդ պատճառով երրորդ երկրներին շատ հարմար է արևելքում իր ազդեցությունը տարածել»,- The Financical Times-ի հետ հարցազրույցում ասել է Գրիբաուսկայտեն:
Նա, սակայն, նշել է, որ չի օգտագործի իր պաշտոնը՝ Կրեմլի նկատմամբ խստացված քաղաքականություն վարելու համար: Լիտվայի նախագահը իր գերխնդիրն է համարում ԵՄ-ի և 6 նախկին խորհրդային հանրապետությունների (Բելառուս, Մոլդովա, Ուկրաինա, Վրաստան, Հայաստան, Ադրբեջան) միջև նոյեմբերին Վիլնյուսում կայանալիք գագաթնաժողովը:






































