Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզչի նախկին օգնական Այտոր Կարանկան գոհ է, որ հնարավորություն է ունեցել աշխատելու պորտուգալացի մասնագետ Ժոզե Մոուրինյոյի հետ:
«Մոուրինյոյի հետ աշխատելը մեծ առավելություն է ինձ համար: Դա այն է, ինչ յուրաքանչյուր մարզիչ կարող է ցանկանալ ինքն իրեն` մասնագիտական և մարդկային որակների զարգացման համար:
Երեք տարի Մոուրինյոյի հետ աշխատել եմ այնպիսի ակումբում, ինչպիսին «Ռեալ»-ն է: Մենք Մոուրինյոյի հետ հիանալի ընկերներ ենք: Բացի այդ` սեր ու հարգանք եմ տածում «արքայական ակումբ»-ի մարզչական ողջ շտաբի նկատմամբ»,- Marca-ն մեջբերում : Կարանյկայի խոսքը









































