Այսօր` «Սանտիագո Բերնաբեո»-ում կկայանա «Ռեալ»-ի նորեկ Իսկոյի ներկայացման արարողությունը:
Հիշեցնենք` «արքայական ակումբ»-ը ձեռք է բերել երիտասարդ ֆուտբոլիստի տրանսֆերը հունիսի վերջին: Մինչ այդ Իսկոն հանդես էր գալիս «Մալագա»-ում:
Իսպանիայի երիտասարդական հավաքականի ֆուտբոլիստի տրանսֆերի արժեքը շուրջ 25 մլն եվրո է կազմել:





































