Եգիպտոսի ընդդիմությունը իշխանությունների հետ բանակցելու համար որպես իր ներկայացուցիչ ընտրել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության նախկին ղեկավար Մուհամադ Ալ-Բարադեյին՝ հաղորդում է «Ալ-Ահրամ» կայքը:
Իշխանությունների հետ բանակցություններում Ալ-Բարադեյը ներկայացնելու է «Հունիսի 30-ի ճակատ»-ը՝ վերջերս ստեղծված քաղաքական շարժում, որը համակարգելու է «Թամարուդ» կարգախոսի ներքո ընդդեմ Եգիպտոսի նախագահ Մուհամադ Մուրսիի միավորված ուժերը:
Հիշեցնենք, որ կիրակի լույս երկուշաբթի գիշերը «Թամարուդ»-ը վերջնագիր է ներկայացրել նախագահին, որպեսզի նա լքի պաշտոնը և պետական հաստատություններին թույլ տա նախապատրաստվել արտահերթ նախագահական ընտրությունների:











































