Կարիբյան ավազանի և Կենտրոնական Ամերիկայի երկրներում Ինտերպոլի անցկացրած թմրանյութերի դեմ պայքարի օպերացիայի ընթացքում ձերբակալվել է 142 մարդ: Առգրավվել է 822 մլն դոլար արժողությամբ թմրամիջոց: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:
Եվրամիության ոստիկանական ծառայությունը՝ Եվրոպոլը, հաղորդել է, որ 34 երկրում իրականացված «Ձուկ-առյուծ» օպերացիայի հրամանատարական կենտրոնը գտնվել է Մարտինիկա կղզում:











































