Գերմանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովը խոսել է Եվրոպայի առաջնության կիսաեզրափակչում Ֆրանսիայի հավաքականից կրած պարտության մասին:
«Շատ ցավալի պարտություն էր, քանի որ մենք ամեն ինչով գերազանցում էինք մրցակցին: 2010 և 2012 թվականներին մենք պարտվեցինք թիմերի, որոնք գերազանցում էին մեզ, սակայն մենք այսօր խաղադաշտում լավագույնն էինք:
Գերմանիայի հավաքականը բազմաթիվ հնարավորություններ ստեղծեց, սակայն չկարողացավ օգտագործել դրանք: Պետք չէ մեղադրել ֆուտբոլիստներին, քանզի նրանք արեցին իրենց ուժերի ներածի առավելագույնը:
Կարծում եմ՝ Ֆրանսիան եզրափակչում կհաղթի Պորտուգալիային: Պորտուգալացիներն այդքան էլ հզոր ֆուտբոլ չեն ցուցադրում:
Չեմ ցանկանում խոսել ապագայիս մասին: Դեռ պետք է մտածել», – ասել է Լյովը:







































