Մյունխենի «Բավարիա»-ի և Գերմանիայի ազգային հավաքականի դարպասապահ Մանուել Նոյերը խոսել է «Եվրո 2016»-ի կիսաեզրափակչում Ֆրանսիայի հավաքականից կրած պարտության մասին:
«Սա կիսաեզրափակիչ է, ինչի պատճառով այս փուլում մրցաշարը լքելու մտքին համակերպվելը բավականին դժվար է:
Չեմ ցանկանում ասել, որ մենք գերազանցում էինք մրցակցին, սակայն արժանի չէինք այս պարտությանը: Պարտության վրա մեծ ազդեցություն ունեցավ 11 մետրանոց հարվածը:
Մենք ունեինք 1 ամբողջ խաղակես, որպեսզի վերականգնեինք հաշվի հավասարակշռությունը, սակայն չկարողացանք արդյունավետ օգտագործել ստեղծված հնարավորությունները:
Ընդհանուր առմամբ, կարելի է ասել, որ «Եվրո 2016»-ը հաջողված էր մեզ համար: Մենք լավ հանդիպումներ ենք անցկացրել», – ասել է Նոյերը:









































