Monday, 13 05 2024
Միջուկային Իրանի «միջազգային» ադապտացիան
ՌԴ կառավարությունը կխթանի արտերկրում ռուսաց լեզվի տարածումը
«Իրականացվել է ավելի քան 25 այց». ՄԻՊ-ը՝ բողոքի ցույցի ձերբակալված մասնակիցների մասին
ՀՀ և Լիտվայի անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմինները համագործակցության հուշագիր կկնքեն
Իսրայելի պաշտպանության նախարարը վճռականություն է հայտնել՝ Գազայում հասնելու պատերազմի բոլոր նպատակներին
20:10
Ղազախստանի նախկին նախարարը կնոջը սպանելու համար դատապարտվել է 24 տարվա ազատազրկման
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ուղիղ․ Բագրատ Սրբազանը ամփոփում է օրը Սուրբ Աննա եկեղեցում
Վայոց ձորում վայրի կենդանիների պատճառով գյուղերին հասցված վնասը մեղմելու նպատակով ծրագիր կիրականցվի
Վարչապետն աշխատանքային այցով մեկնել է Դանիայի Թագավորություն
Լիսկայից կբռնագանձվի Երևանում 5 անշարժ գույք, այդ թվում՝ առանձնատունը, 3 ավտոմեքենա և 9 մլրդ դրամ
Վարչապետին է ներկայացվել Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի 2023թ. գործունեության հաշվետվությունը
19:20
Քենիայում ջրհեղեղների հետևանքով մահացածների թիվը գերազանցում է 270-ը
Եվրոպական հանձնաժողովի գործադիր փոխնախագահ Դոմբրովսկիսը Հայաստանում կմասնակցի ՎԶԵԲ տարեկան հանդիպմանը
Ասում են՝ Ոսկեպարով Արցախ են գնալու․ խիստ դատարկ և առավելապաշտական բովանդակություն
18:50
ԵՄ-ում հայտարարել են մասնակիորեն ռազմական տնտեսության անցնելու մասին՝ Ուկրաինային աջակցելու համար
Սա հիբրիդ զանգված է միջնադարյան կղերականության և սովետառուսական քաղքենիության
18:30
Լեհ ֆերմերները հացադուլ են սկսել Սեյմի շենքում
Ռևանշ է․ նպատակը ՀՀ-ն ամբողջությամբ ռուսական իմպերիային ենթարկեցնելն է
Հայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 399-ի՝ մեկ շաբաթում ավելանալով 10-ով
ԵԱՀԿ նախագահողը Արցախի հարցը չի համարում փակված
ՀՀ ԱԺ նախագահը ԵԱՀԿ գործող նախագահին է ներկայացրել Ադրբեջանում ապօրինի պահվող հայ ռազմագերիների, քաղաքացիական անձանց Հայաստան վերադառնալու հրամայականը
17:48
Հնդկաստանը Իրանի Չաբահար նավահանգիստը 10 տարով գործարկելու պայմանագիր է ստորագրել
Գազայում նախազգուշացրել են վառելիքի պակասի պատճառով հիվանդանոցների աշխատանքի մոտալուտ դադարեցման մասին
17:44
Հանդիպել են Թուրքիայի նախագահն ու Հունաստանի վարչապետը
Զբոսաշրջության կոմիտեի նախագահն ազատվել է պաշտոնից
Իվանիշվիլիի համալսարանի ուսանողները միացել են բողոքի ցույցերին
17:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
17:30
Բլինքենն ու Իսրայելի ՊՆ նախարարը քննարկել են իրավիճակը Ռաֆահում
Գազայում զոհերի թիվը հատել է 35.000-ը

Վտանգ կա, որ Հայաստանը կմտնի ՌԴ-ՆԱՏՕ լարվածության մեջ, որը մեզ հետ կապ չունի. Ստեփան Գրիգորյան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը:

Թեման Արևմուտքի և Ռուսաստանի հարաբերություններն են ՆԱՏՕ-ի առաջիկա գագաթնաժողովին ընդառաջ և Հայաստանի հարաբերությունները այս երկու աշխարհաքաղաքական կենտրոնների հետ:

– Պարոն Գրիգորյան, հուլիսի 8-9-ը Վարշավայում կկայանա ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը: Ի՞նչ արդյունքներ եք սպասում այս գագաթնաժողովից: Այն ի՞նչ նշանակություն ունի թե՛ ՆԱՏՕ-ի հետագա քաղաքականության և թե՛ Արևմուտքի ու Ռուսաստանի հարաբերությունների տեսանկյունից: Փորձագետները բավական մեծ կարևորություն են տալիս այս միջոցառմանը՝ ասելով, որ Brexit-ից հետո Արևմուտքը պետք է ցույց տա, որ պառակտված չէ: Ձեր կարծիքը այս մասին:

– Մենք բոլորս պիտի հասկանանք, որ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը լուրջ միջոցառում է, և այդ գագաթնաժողովում, պարզ է, մի շարք հարցեր պիտի լուծվեն: Կարևորագույն հարցերից մեկը Ռուսաստան-ՆԱՏՕ, Ռուսաստան-Արևմուտք հարաբերություններն են: Ես չեմ բացառում, որ կընդունվի բավական խիստ ձևակերպում՝ կապված Ռուսաստանի հետ: Ռուսաստանն այլևս չի ճանաչվի որպես գործընկեր պետություն կամ նույնիսկ մրցակից: Իմ կարծիքով՝ Ռուսաստանը կհայտարարվի որպես լուրջ գլխացավանք կամ պրոբլեմ, սպառնալիք ՆԱՏՕ-ի համար: Ցավոք, զարգացումն այդ ուղղությամբ է գնում: Եվ գիտե՞ք՝ ինչ է ինձ հուշում դա. ՆԱՏՕ-Ռուսաստան հանդիպումը կկայանա հուլիսի 13-ին: Եթե ՆԱՏՕ-ն համաձայներ այդ հանդիպումը անցկացնել մինչև գագաթաժողովը, ուրեմն ես կասեի, որ ՆԱՏՕ-ն հակված է լսել Ռուսաստանին, հետո նոր քայլեր կատարել: Դժբախտաբար, այդպես չի լինի. Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի հանդիպումը կլինի միայն ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից հետո: Դա նշանակում է, որ ՆԱՏՕ-ն կանի իր քայլերը, և մտավախություններ ունեմ, որ կոշտ ձևակերպումներ կլինեն՝ ուղղված Ռուսաստանի դեմ:

Այլ խնդիրներ նույնպես կքննարկվեն ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում, բայց ես ուզում եմ այս համատեքստում մի խնդրի մասին խոսել: Մենք գործընկեր ենք ՆԱՏՕ-ի հետ և պիտի շարունակենք համագործակցությունը: Քառօրյա պատերազմը ցույց տվեց, որ Ռուսաստանը միշտ չէ, որ կատարում է իր պարտականությունները՝ պաշտպանելու Հայաստանին դրսի ոտնձգություններից: Ուրեմն մենք պիտի զարգացնենք այլընտրանք, աշխատենք ՆԱՏՕ-ի հետ, բայց ՀԱՊԿ-ի արտգործնախարարների հավաքում, որն անցկացվել է Երևանում, խոսք է եղել այն մասին, որ ապագայում պետք է ստեղծեն ՀԱՊԿ 2025թ. ռազմավարությունը: Լավ էր, որ նիստը անցկացվեց այստեղ՝ բարձր մակարդակով, բայց ես կտրականապես դեմ եմ միանալ այնպիսի ռազմավարությունների, որտեղ գրված է, որ ՆԱՏՕ-ն պրոբլեմ է, ՆԱՏՕ-ն սպառնալիք է և սպառնալիք է ՆԱՏՕ-ի ընդլայնումը դեպի արևելք: Դա մեզ հետ ընդհանրապես կապ չունի, քանի որ, ինչպես գիտեք, ՆԱՏՕ-Հայաստան սահմանն անցնում է Թուրքիայի սահմանով: Դա միշտ էլ եղել է, նոր իրավիճակ չէ: Եթե Վրաստանը մտնի ՆԱՏՕ, Վրաստանը մեզ համար սպառնալիք չէ՞: Ուրեմն այսպիսի խնդիրների մեջ չպետք է մխրճվենք: Սա շատ լուրջ խնդիր է, քանի որ ՀԱՊԿ-ում Ռուսաստանի ներկայացուցիչը Երևանում հայտարարեց, որ մենք ուզում ենք ընդունել ՀԱՊԿ-ի ռազմավարությունը 2025թ. և անպայման այնտեղ շեշտը դնել Ռուսաստան-ՆԱՏՕ հակամարտության վրա: Մենք ոչ մի կապ չունենք դրա հետ: Եթե Ռուսաստանը խնդիրներ ունի ՆԱՏՕ-ի հետ իր տարածաշրջանում, դա ուրիշ խնդիր է, բայց ՆԱՏՕ-ն մեզ համար թշնամի չէ, մենք պաշտոնապես համագործակցում ենք ՆԱՏՕ-ի հետ: Ավարտելով այս հարցի պատասխանը՝ ուզում եմ ասել, որ այստեղ շատ կարևոր է Հայաստանի դերը՝ որպես միջնորդ. այսօր լարվածություն կա ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև, ուրեմն Հայաստանը կարող է նույնիսկ միջնորդ լինել: Ինչպե՞ս Նազարբաևը դարձավ միջնորդ ռուս-թուրքական հարաբերություններում, Բելառուսը դարձավ միջնորդ ռուս-ուկրաինական հակամարտության ժամանակ:

– Բայց Հայաստանը կարծես ակամայից ներգրավվում է Ռուսաստանի գործընթացներին, որոնք ակնհայտորեն ուղղված են ՆԱՏՕ-ի դեմ: Խոսքը, մասնավորապես, միասնական ՀՕՊ համակարգի ստեղծման մասին է: Սա չի՞ վնասելու Հայաստանի և ՆԱՏՕ-ի գործընկերային հարաբերություններին: Երկրորդ՝ Հայաստանը կարողանո՞ւմ է մանևրել այս երկու կառույցների միջև՝ որպես ՀԱՊԿ անդամ և ՆԱՏՕ-ի գործընկեր:

Կարողանում է մանևրել, մենք ՆԱՏՕ-ի հետ իրականացնում ենք ծրագրեր, բայց ինչքան սրվեն Ռուսաստան-ՆԱՏՕ հարաբերությունները, այնքան մանևրելը դժվար կլինի, որովհետև ոչ բոլորն են մեզնից կախված: Այուամենայնիվ, համաձայն եմ, որ այդ հակաօդային պաշտպանության համակարգերը, որ ստեղծում ենք Ռուսաստանի հետ համատեղ, պետք է մտածել մինչև ստորագրելը և վավերացնելը: Մենք զգուշացրել ենք, որ այստեղ վտանգը միայն այն չէ, որ Ռուսաստանին է հանձնվում Հայաստանի ինքնիշխանության բաղադրիչը, բայց մենք համոզված չենք, որ Ռուսաստանը մեզ կպաշտպանի: Կա նաև երկրորդ վտանգը: ՆԱՏՕ-ն և Միացյալ Նահանգները հակաօդային համակարգեր տեղադրեցին Ռումինիայում, Ռուսաստանը հայտարարեց՝ մենք ադեկվատ կպատասխանենք, և սկսեց իր հարավում և Կովկասում ուժեղացնել իր հակաօդային համակարգերը: Թող ուժեղացնի, բայց մենք ի՞նչ կապ ունենք: Հենց դա է պատճառը, որ ես համարում էի սխալ այդ պայմանագրի վավերացումը: Մենք հաշվի չառանք նույնիսկ վերջին 7-8 ամսվա փոփոխությունները, և դա վտանգ է, որ մենք Ռուսաստանի հետ միասին կմտնենք այդ լարվածության մեջ, որն ընդհանրապես կապ չունի մեզ հետ: Մենք միջուկային զենք չունեցող երկիր ենք, չունենք մեծ ռազմական հնարավորություններ: Մենք ի՞նչ կապ ունենք այդ մրցակցության հետ: Ճիշտ հակառակը՝ մենք պիտի փորձենք կամուրջ դառնալ նրանց միջև և կարող ենք այդ գործառույթը մեզ վրա վերցնել: Բայց մենք ի՞նչ ենք անում. դառնում ենք կողմ այս վեճի մեջ, ոչ թե միջնորդ՝ խորհրդարանում վավերացնելով ՀՕՊ պայմանագիրը: Ես խորհուրդ չէի տա մեր կառավարությանը գնալ այդ ճանապարհով:

– Կարելի՞ է եզրակացնել, որ Թուրքիայի հետ հարաբերությունները բարելավելու Ռուսաստանի ցանկությունը կապված էր նաև ՆԱՏՕ-Ռուսաստան հարաբերությունների հետ՝ նպատակ ունենալով թուլացնել ՆԱՏՕ-ի հարավային ուղղությունը Ռուսաստանի դեմ:

– Ես չեմ ուզում ամեն ինչ կապել իրար հետ: Ռուս-թուրքական հարաբերությունները փչացել են փոքր-ինչ այլ պատճառներով և կապված չեն ռուս-ՆԱՏՕ-ական հարաբերությունների հետ: Բայց, այնուամենայնիվ, համաձայն եմ, որ աշխարհում ամեն ինչ, ի վերջո, կապված է իրար հետ: Օրինակ՝ Ռուսաստանը պատրաստ էր բարելավելու Թուրքիայի հետ հարաբերությունները, սպասում էր ինչ-որ դրական ուղերձի, քանի որ պատժամիջոցների տակ է հենց Միացյալ Նահանգների, Եվրամիության, ՆԱՏՕ-ի կողմից, և դա բերեց նրան, որ Ռուսաստանը ավելի մեծ պատրաստակամություն ցուցաբերեց արագորեն բարելավելու հարաբերությունները Թուրքիայի հետ: Բայց ես այդքան կոշտ ձևով չէի կապի այս երկու գործընթացները իրար հետ:

– Նախատեսվում է, որ Վարշավայի գագաթնաժողովի ընթացքում կհաստատվի Լեհաստանում և Մերձբալթյան երկրներում ՆԱՏՕ-ի չորս բազմազգ գումարտակների տեղակայման որոշումը: Փաստորեն, դիմակայության հիմնական դաշտը Արևելյան Եվրոպան է, ոչ թե Սև ծովը կամ Հարավային Կովկասը:

– Հիմնական դաշտը և ՆԱՏՕ-ի մտահոգությունը կապված է հենց Բալթյան երկրների և Լեհաստանի, ինչպես նաև Ֆինլանդիայի, Շվեդիայի հետ: Գիտեք՝ Ռուսաստանը հիմա ագրեսիվ քաղաքականություն է վարում, օրինակ՝ Ռուսաստանի ռազմական կործանիչներն անընդհատ շոշափում են այդ երկրների օդային սահմանը, հիշում եք պատմությունը՝ կապված սուզանավերի հետ, որոնք մտան շվեդական ծովեր: Այո՛, դրանք մանևրեր են, բայց դա շատ վտանգավոր է, կարող է բերել բախման, և դա մտահոգություն է առաջացնում Արևմուտքում, առաջին հերթին՝ ՆԱՏՕ-ում: Հենց դա էր նաև պատճառը, որ ՆԱՏՕ-ն տեղակայեց այդ չորս գումարտակը Լեհաստանում ու երեքը պիտի տեղակայի Մերձբալթյան երկրներում: ՆԱՏՕ-ն պատասխանում է, բայց մի բան է՝ կոնկրետ քայլով պատասխանելը, մեկ այլ բան՝ ՆԱՏՕ-ի հայեցակարգում ներառվելը, որ Ռուսաստանը դարձավ սպառնալիք: Տարբերությունը մեծ է: Սա կբերի ավելի բարդացած իրավիճակի: Ցավոք, դրան է գնում: Բայց ես նաև ասեմ, որ վերջին շրջանում լարվածությունը մեծացել է նաև Սև ծովում:

– Հաշվի առնելով հենց այդ զարգացումները սևծովյան տարածաշրջանում՝ Հարավային Կովկասը կարո՞ղ է ավելի մեծ նշանակություն ստանալ ՆԱՏՕ-ի համար՝ այս գագաթնաժողովից հետ:

– Մեր դերը ՆԱՏՕ-ի համար կբարձրանա՝ կապված ոչ միայն Սև ծովի հետ: Ես չեմ բացառում, որ Վրաստանը կստանա ՆԱՏՕ-ի անդամակցության գործողությունների ծրագիր: Դա դեռ չի նշանակում, որ անդամ է դառնում, բայց այդ չհաղթահարված նշաձողը կարող են հաղթահարել: Դա նշանակում է, որ կովկասյան պետությունն ուղղակի ավելի մոտ է դառնում ՆԱՏՕ-ին: Դա ինքնաբերաբար նշանակում է, որ ՆԱՏՕ-ի համար շատ կարևոր է Կովկասը: Ես չեմ բացառում, որ Վրաստանի հետ էլ ավելի սերտ հարաբերություններ ձևավորվեն: Նմանատիպ որոշումներ հնարավոր են, դա արձագանք կստանա նաև Ռուսաստանի կողմից, ինչը կհանգեցնի հարաբերությունների էլ ավելի սրման: Դա կոչվում է ռազմական մրցավազք, և պարզ է, որ դժվարանալու է մեր կողմնորոշումն ու ընտրությունը:

– Այսինքն՝ ՆԱՏՕ-ում Վրաստանի կարգավիճակի բարձրացումը ակնհայտորեն կազդի մեր տարածաշրջանում Ռուսաստանի քաղաքականության վրա:

Կարծում եմ՝ կազդի, բայց մյուս կողմից էլ՝ Ռուսաստանի հնարավորությունները սահմանափակ են. նա չի կարող բոլոր ճակատներով պատերազմել, հենց այդ պատճառով գնացին արագ-արագ բարելավելու Թուրքիայի հետ հարաբերությունները: Մեր շահերից է բխում, որ մեղմանան այդ հակասությունները, բայց, դժբախտաբար, հարաբերությունները գնում են դեպի սրում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում