Thursday, 02 07 2026
Ընտրությունները կայացել են, և պատգամավորները հանձնառու են հանրային պահանջն իրացնելու․ ՆԳ նախարար
Վարչապետը կառավարությունում հյուրընկալել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին
10:20
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մեծ լավատեսություն է ներշնչում բիզնեսի վերակողմնորոշման արագությունը․ ՌԴ շուկան այլևս առաջնային չէ
Մերձավոր Արևելքում Հայաստանին ձեռնտու փոփոխություններ են. նոր հնարավորություններ են բացվում
Էրդողանի կոշտ պատասխանը Նեթանյահուին. Թուրքիային զրպարտելով՝ փորձում են մաքրել իրենց անունը
08:30
Ռուսաստանի վերջին խոշոր հարձակման հետևանքով Կիևում առնվազն 10 մարդ է զոհվել
Երևանը դարձնելով միջազգային սպորտային կարևոր հարթակ
08:10
Նավթի գները նվազել են – 01/07/26
Ալիևը «վրիպե՞լ է, թե՞ շահել»
07:50
Դոհայում ավարտվել են ԱՄՆ-ի և Իրանի միջնորդավորված բանակցությունները
Երեխաները սովորել են շների հետ ճիշտ և անվտանգ հաղորդակցվելու կանոնները
07:30
Մունդիալ-2026. Բելգիան ու ԱՄՆ-ն շարունակում են պայքարը
Պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է
ՀՀ դեսպանն ու Լիբանանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը քննարկել են ոլորտային հետաքրքրություն ներկայացնող հարցեր
Հայաստանի և Կորեայի ՇՄ նախարարները քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Արևելագիտության ինստիտուտի և Մանկավարժական համալսարանի միջև կնքվել է համագործակցության հուշագիր
Հորդոր վարորդներին․ ամռանը ավտոմեքենայում չթողնեք վտանգավոր իրեր
Հառիճավանք վանական համալիրի եկեղեցու որմնանկարները վերականգնվում են․ ԿԳՄՍՆ
Ամենաշոգ օրը կլինի հուլիսի 3-ը, այնուհետև տեղումներ են սպասվում. Սուրենյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է ՆԳՆ 112 Օպերատիվ կառավարման կենտրոն
Հուշանվեր՝ նվիրված ՀՀ գլխավոր դատախազության վարչական շենքի 90-ամյակին. պատմություն, ճարտարապետություն, ժառանգություն
ՊՆ-ում նոր նշանակումներ են կատարվել
23:25
Եվրամիությունը մտադիր է մինչև 200 միլիոն եվրոյի դրամաշնորհներ ներդնել Հարավային Կովկասում․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն
23:24
Վենեսուելայում ազգային սուգ են հայտարարել երկրաշարժի զոհերի հիշատակին
23:22
Քեյնի դուբլը հաղթանակ պարգևեց Անգլիայի հավաքականին
Ամենատաք հուլիսը դիտվել է 2018 թվականին
ՀՀ նախագահն ու Կանադայի դեսպանը քննարկել են մի շարք հարցեր
Անցած 1 օրում գրանցվել է 12 ավտովթար․ 3 մարդ զոհվել է
22:50
Թրամփը քննադատել է իր մասին գրված նոր գիրքը

Էքստրասենս Անի Մաջնունյանի սպանության գործով վկաները իրար հետ ծանոթացել են մաֆիա խաղալուց

Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Վարդան Աբրահամյանի նախագահությամբ շարունակվեց էքստրասենս Անի Մաջնունյանի սպանության գործի դատական քննությունը:

Ավազակությամբ զուգորդված դիտավորյալ սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով մեղադրվում է Մուշեղ Մխիթարյանը:

«Վեցերորդ զգայարան» հեռուստաշոուից հայտնի էքստրասենս Անի Մաջնունյանը սպանվել էր իր բնակարանում՝ դանակի բազմաթիվ՝ մոտ 50, այդ թվում՝ պարանոցին հասցված հարվածներով: Նրա դիակը հայտնաբերվել է 2015 թվականի օգոստոսի 5-ին: Նախորդ օրը՝ օգոստոսի 4-ին, ժամը 23-ի սահմաններում Անի Մաջնունյանին, ըստ գործի տվյալների, այցելել է սպանության համար մեղադրվող Մուշեղ Մխիթարյանը՝ «Յանուս» թատրոնի երիտասարդ ղեկավարը:

Դատարանը շարունակում է հարցաքննել դժկամությամբ ներկայացող վկաներին:

Դատարան էին ներկայացել երկու վկաներ:

Վկաներից մեկը՝ Արամը, ում նաև ընկերական միջավայրում «Մաքս» են ասում, գործով անցնող կարևոր վկա Աննայի ծանոթն է: Աննան հենց այս «Մաքսին» էր դեպքից հետո Անգլիական այգում հանդիպել ու վախեցած պատմել, որ ընկերոջ հետ գնացել էր էքստրասենս Անի Մաջնունյանի տուն ու այնտեղ տեսել է էքստրասենսի արյունաքամվող մարմինը, փաստորեն, ինքը տեղեկություն ունի կատարված սպանության մասին:

Վկա Արամը նշեց, որ որպես նախկինում «օրգանում» աշխատած անձ՝ Աննային խորհուրդ է տվել գնալ ոստիկանություն և պատմել ինչ որ տեսել է, քանի որ եթե իրեն մեղավոր չի համարում, ուրեմն վախենալու բան չունի և ոստիկանությանը պետք է տեղյակ պահի:

Այս վկան Աննայի հետ ծանոթացել էր Անգլիական այգում «Մաֆիա» խաղալու ժամանակ: Նա նշեց, որ Աննայի հետ վերոհիշյալ խոսակցության ժամանակ իրենց կողքին էր նաև իրենց ծանոթ Գևորգ Մ.-ն, ով այս գործով վկա է ու համառորեն դատարան չի ներկայանում:

Ամբաստանյալ Մուշեղ Մխիթարյանը հետաքրքրվեց վկա Արամի «մութ» անցյալով՝ ակնարկելով, որ նա նախկինում դատապարտված է եղել: Վկան չթաքցրեց, որ գողության համար դատվել է: Նախագահողը դիտողություն արեց ամբաստանյալին, որ հարցեր տա՝ մեղադրանքի ծավալից դուրս չգալով:
Մյուս վկան՝ Վահագնը, հերթական հարևանն էր, ով նշեց, որ Անի Մաջնունյանենց տուն շատ գնացող-եկող է եղել, բայց ինքն անձամբ նրա հետ չի շփվել: Վկան դեպքի օրվա մասին ոչ մի հետաքրքրական բան չասաց, նա նույնիսկ աղմուկ չէր լսել, նշեց, որ երևի քնած է եղել:

Դատարանը ոչ մի կերպ չի կարողանում ապահովել ևս երկու վկաների ներկայությունը, ում պաշտպանական կողմը ցանկանում է հարցաքննել դատարանում, մասնավորապես՝ վկա Գևորգ Մ.-ի մասին է խոսքը, ով ըստ վկա Արամի ցուցմունքի՝ իր ու Աննայի խոսակցության պահին կանգնած է եղել իրենց կողքին, հետևաբար, պաշտպանական կողմի համար հետաքրքիր է լսել նաև վկա Գևորգի վարկածը:

Դատարանը ևս մեկ անգամ բերման որոշումներ կայացրեց: Հաջորդ դատական նիստը տեղի կունենա օգոստոսի 22-ին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում