Thursday, 25 06 2026
«Օսկան» կաթնաշոռում նախկինում հայտնաբերված մանրէաբանական խնդիրները վերացվել են
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի Եվրոպայի հարցերով լիազոր նախարար Բենժամեն Հադադի հետ
18:10
Եվրասիական զարգացման բանկը կընդլայնի  աշխարհագրությունը 11 պետություններով՝ ներառելով Վրաստանը և Ադրբեջանը
Մոսկվան արևմտյան «մշուշներին» չի հավատում․ Ռուսաստանը «կանցնի լիակատար ավտարկիայի»
17:50
Մակրոնը հայտնել է Սիցիլիայի ափերին ՌԴ-ի հետ կապված լցանավ կալանելու մասին
Մաթևոսյանը հանդիպել է Bezos Earth Fund-ի և ՄԱԿ-ի ներկայացուցիչների հետ
17:30
Մեծ Բրիտանիայում գրանցվել է հունիսի բացարձակ ջերմաստիճանային ռեկորդը՝ +36.1°C
Նոր պատմական ռեկորդ. 823,584 աշխատատեղ
17:10
Իրանի հետ ցանկացած համաձայնագիր հաշվի կառնի Պարսից ծոցի երկրների շահերը․ Ռուբիո
ԱԽ քարտուղարը մասնակցել է Ուկրաինայի վերականգման համաժողովին
16:50
Գլենդելի պատմության մեջ առաջին անգամ ոստիկանապետ է նշանակվել հայազգի պաշտոնյա
Նախորդ տարվա մայիսի համեմատ ՏԱՑ-ի հավելաճը 11.7% է եղել
16:30
Վենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 164-ի
Ունեմ ցանկություն շարունակել առողջապահության նախարարի պաշտոնավարումը․ Անահիտ Ավանեսյան
16:10
Իտալիան հակադարձել է Ռյուտեի խոսքերին Իրանի դեմ հարձակումներում ԱՄՆ-ին աջակցելու մասին
Այլևս քողարկված խոսելու կարիք չկա․ այս ընտրարշավի ընթացում ոչ մի թաքնված թեմա չի եղել․ վարչապետ
15:50
ՖԻՖԱ-ն թույլատրել է ՌԴ մինչև 15 տարեկանների հավաքականի մասնակցությունն աշխարհի առաջնությանը
Մարդիկ «Նիժնի Տապռից» եկել են, Հայաստանը լավ չգիտեն․ վարչապետ
Թուրքիայի Մանիսա նահանգում անտառային հրդեհ է բռնկվել
Առաջիկանում ՀՀ-ԱՄՆ փաստաթուղթը կվավերացնենք և կանցնենք բուն գործընթացին․ վարչապետ
15:10
Մակրոնը և ֆոն դեր Լայենը համերաշխություն են հայտնել Վենեսուելային ավերիչ երկրաշարժերից հետո
Թուրքիան Ռուսաստանի համար ՆԱՏՕ-ի անդամ չէ՞
14:50
Հայտնի են դրամաշնորհային մրցույթի արդյունքները
Ի՞նչ հարցեր են քննարկվելու Ուրսուլա դեռ Լայենի և Մարթա Կոսի հետ Երևանում․ վարչապետի պարզաբանումը
14:30
Դիաս Կանելն ԱՄՆ-ին մեղադրել է Կուբայի դեմ անողոք պատերազմ վարելու համար
Եթե հարցերն արագ չկարգավորենք, ԵԱՏՄ-ի քայքայումը դառնալու է անխուսափելի․ վարչապետ
14:10
Իրանի ԱԳՆ-ն քննադատել է ՆԱՏՕ-ի երկրներին Թեհրանի հետ հակամարտության ժամանակ Վաշինգտոնին օգնելու համար
Մարդիկ կունենան հնարավորություն ֆինանսավորել ԶԼՄ-ներին, կուսակցություններին և ՀԿ-ներին․ վարչապետ
13:50
ԱՄՆ-ն 25 միլիոն դոլար կներդնի Փոթիի նավահանգստի ընդլայնման համար
ՀՀ-ի և Ադրբեջանի գործողությունների միջև հավասարության նշան է դրել կալուգացի օլիգարխը, ոչ թե ես

ՄԻԵԴ նախագահը ՀՀ վճռաբեկ դատարանում իր զարմանքն է հայտնել

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանում հուլիսի 2-ին մեկնարկել են Վճռաբեկ դատարանի կազմավորման 15-ամյակին նվիրված պաշտոնական միջոցառումները, որին մասնակցել են Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պատվիրակությունը՝ նախագահ Դին Շպիլմանի գլխավորությամբ, Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը, Արցախի Հանրապետության գերագույն դատարանի նախագահ Նարինե Նարիմանյանը, Վճռաբեկ դատարանի դատավորները, Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահները և Արդարադատության խորհրդի անդամները: Այս մասին «Առաջին լրատվական»-ին հայտնում են ՀՀ դատական դեպարտամետնի Միջազգային համագործակցության և հասարակայնության հետ կապերի ծառայությունից:

Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը բարձր է գնահատել և հատուկ շնորհակալություն է հայտնել Եվրադատարանի պատվիրակությանը` Վճռաբեկ դատարանի կազմավորման 15-ամյակի միջոցառմանը մասնակցելու համար:

Այնուհետև հաջորդել է քննարկում՝ Եվրդատարանի նախագահի և Վճռաբեկ դատարանի մասնագիտացված պալատների նախագահների միջև: Քննարկման ընթացքում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահ Դին Շպիլմանն իր խոսքում նշել է, որ Հայաստանի Հանրապետություն այցն իր առաջին պաշտոնական այցերից մեկն է, որի ընթացքում Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը նշում է կազմավորման 15-ամյակը:

Իր խոսքում Դին Շպիլմանը նշել է նաև, որ Եվրադատարանը Հայաստանի Հանրապետության վերաբերյալ մինչ օրս կայացրել է շուրջ 50 որոշում, ինչը մյուս երկրների համեմատ բավականին դրական ցուցանիշ է: Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահը զարմանք է հայտնել Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքում առկա այն նորմի կապակցությամբ, ըստ որի դատավորների նկատմամբ հնարավոր է կիրառել կարգապահական պատասխանատվություն՝ Եվրադատարանի վճիռների կապակցությամբ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում