Տուրիստական ընկերությունները չեղյալ են հայտարարել Գիզայի բուրգեր տանող բոլոր էքսկուրսիաները, քանի որ դրանք շատ մոտ են գտնվում Կահիրեի այն համալիրին, որտեղ վերջին շրջանում տեղի են ունենում բողոքի զանգվածային ակցիաներ: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
Իրավիճակը Եգիպտոսում սրվել է հունիսի 30-ին երկրի նախագահ Մուհամմադ Մուրսիի դեմ բազմամիլիոնանոց բողոքի ակցիայից հետո:
Անկարգություններ են տեղի ունենում միայն Կահիրեում ու մի շարք խոշոր քաղաքներում, սակայն ոչ զբոսաշրջային գոտիներում: Հայտնի հանգստավայրերում իրավիճակը զբոսաշրջիկների համար դեռ անվտանգ է:










































