Sunday, 21 06 2026
Օդերևութաբանական կայաններում գրանցվել են նոր ջերմաստիճանային ռեկորդներ․ Լևոն Ազիզյան
Թուրքիայում զբոսաշրջիկներով ավտոբուսը վթարի է ենթարկվել․ կան զոհեր և վիրավորներ
ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է․ թմրամիջոցների օգտագործումը կարող է վիզայի մերժման պատճառ դառնալ
«Մ» տառն անխուսափելիորեն պետք է լիներ Մատենադարանը
Պուշկինի լեռնանցքի հիմնանորոգման ընթացքը
Տավուշում խոշոր կարկուտ է տեղացել
Արայիկ Հարությունյանը հանդիպել է ծանրորդներին
Իսրայելի իշխանությունները հրահանգել են բանակին դադարեցնել կրակը Լիբանանում
22:40
«Կիլիկիան» առաջին հորիզոնականով ավարտեց Regions’ Cup-ի որակավորման նախնական փուլը
22:30
Գերմանիայի աշխատաշուկան՝ կադրերի դեֆիցիտի առաջ
Թենիսի Դևիսի գավաթի խաղարկության Եվրոպական գոտու 4-րդ ենթախմբի հանդիպումների արդյունքով Հայաստանի հավաքականը 3-րդ ենթախմբի ուղեգիր է նվաճել
22:10
Էբոլա վիրուսը կարող է հասնել Եվրոպա և Ասիա
ԵՄ անդամակցության մեկնարկն ազդարարող ՀՀ օրենքն արդեն արդյունք տվել է և դեռ բազմապատիկը կտա
21:50
Աշխարհի 500 ամենահարուստ մարդկանց կարողությունը մեկ օրում ռեկորդային աճ է գրանցել. Bloomberg
Լոսից հնդիկներին թիրախավորելը քաղքենի ռասիզմ է. արևի տակ աշխատողից Դիորի հոտ չի գալիս
Թուրքիան որևէ երկրի նկատմամբ տարածքային հավակնություններ չունի․ Էրդողան
Արբիտրաժային դատարանը ՀԷՑ-ի հարցով կարող է անկանխատեսելի որոշում կայացնել
21:09
Ջորջա Մելոնիի կոշտ արձագանքը` Դոնալդ Թրամփին
Կոնգրեսական Ֆրենկ Փալոնը՝ ընդդեմ կոնգրեսական Աբրահամ Համադեի, ի՞նչ «կշահի» Հայաստանը
20:50
Ճապոնիան և Միացյալ Նահանգները համատեղ զորավարժություններ են սկսել
20:40
Թատրոնի և կինոյի ինստիտուտում ներդրվել է կադրի մշակման նորագույն ծրագիր
20:30
Թրամփը շտապում էր ավարտել Իրանի հետ հակամարտությունը՝ հանուն վարկանիշի
Ծառատունկ՝ Փախստականների համաշխարհային օրվա կապակցությամբ
20:10
Ճապոնիան հուլիսից հինգ անգամ կբարձրացնի օտարերկրացիների մուտքի վիզաների վճարները
20:00
Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրը՝ Եվրոպայի թենիսի ֆեդերացիայի պաշտոնական գործընկեր
19:50
Նյու Յորքում հրդեհ է բռնկվել պատմական հուշարձանի կարգավիճակ ունեցող եկեղեցում, փլուզվել է զանգակատունը
Գրանցվել են այս տարվա մինչ այժմ ամենաբարձր ջերմաստիճանները
19:30
Թրամփը չի բացառել Կուբայում «վենեսուելական սցենարով» գործողության հնարավորությունը
Անահիտ Ավանեսյանը մասնակցել է Բուժաշխատողի օրվան ընդառաջ Գավառում կազմակերպված միջոցառմանը
19:10
Իրանի պատվիրակությունը կմեկնի Շվեյցարիա պահանջով․ Բաղայի

Նուբարաշենի նոր այգին հանգստի յուրօրինակ կենտրոն կդառնա բնակիչների համար. Տարոն Մարգարյան

Նուբարաշեն վարչական շրջան կատարած աշխատանքային այցի շրջանակում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը նախ ծանոթացել է վարչական շրջանի շուրջ 2 հա զբաղեցնող կենտրոնական այգու վերակառուցման աշխատանքների ընթացքին:

Այս մասին  «Առաջին լրատվական»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Նուբարաշենի բնակիչների լիարժեք հանգիստն ապահովելու նպատակով վերակառուցվող այգում կտեղադրվեն զրուցատաղավարներ, նստարաններ, շատրվանային փոքրիկ համալիր: Հանգստի գոտին ամբողջությամբ ապահովված կլինի նաև գիշերային լուսավորությամբ:

Պատասխանատուները քաղաքապետին զեկուցել են, որ այգու բարեկարգման աշխատանքները կավարտվեն սահմանված ժամկետներում և հանգստյան գոտին ամբողջությամբ կհանձնվի բնակիչների տնօրինմանը:  Բնակիչներն իրենց գոհունակությունն են հայտնել քաղաքապետին՝ ընդգծելով, որ հանգստի գոտու ստեղծումն իրապես առաջնահերթ խնդիր էր՝ նկատելով, որ տասնամյակներ շարունակ վարչական շրջանը զրկված է եղել լիարժեք հանգստի գոտի ունենալու հնարավորությունից:

Զրուցելով բնակիչների հետ` քաղաքապետ Տարոն Մարգարյանը մեկ անգամ ևս ընդգծել է, որ Երևանի համաչափ զարգացման համատեքստում հետևողական ուշադրություն է դարձվում մայրաքաղաքի ծայրամասային համարվող վարչական շրջաններին, որտեղ բոլոր ոլորտներում այսօր ծավալուն աշխատանքներ են իրականացվում:

«Վերջին երեք տարիների ընթացքում Նուբարաշեն վարչական շրջանում լայնածավալ աշխատանքներ են իրականացվում բոլոր ոլորտներում: Տասնամյակների կուտակված խնդիրներին հետզհետե լուծումներ տալու նպատակով մենք, ըստ առաջնահերթության, ծրագրեր մշակեցինք, որոնք հիմնված էին նաև բնակիչների առաջարկությունների ու դիտարկումների վրա: Արդյունքում աշխատանքներ իրականացվեցին վարչական շրջանի մշակույթի տան, երաժշտական դպրոցի, մանկապարտեզի, գրադարանի հիմնանորոգման ուղղությամբ: Կառուցվեց շախմատի նոր դպրոց, տարեցտարի բարեկարգվում են բակային տարածքները, իրականացվում են փողոցների ասֆալտապատման աշխատանքներ: Նուբարաշենի բնակիչների համար սպասված ծրագիր էր նաև կենտրոնական այգու վերակառուցումը, որը հանգստի յուրօրինակ կենտրոն կդառնա նուբարաշենցիների համար»,- ընդգծել է քաղաքապետը:

Վարչական շրջանի ղեկավարի ուղեկցությամբ քաղաքապետ Տարոն Մարգարյանը ծանոթացել է նաև Նուբարաշենի 11 փողոցի 8 և 9 շենքերի բակային տարածքների բարեկարգման աշխատանքների ընթացքին: Շնորհակալություն հայտնելով բնակիչների կողմից բարձրացված խնդիրների լուծման հարցում դրսևորած մշտական հետևողականության համար՝ նուբարաշենցիներն առանձնակի կարևորել են մայրաքաղաքի ծայրամասային համարվող վարչական շրջաններում իրականացվող ծրագրերը:

Ընթացիկ տարում ամբողջությամբ կլուծվի նաև Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջաններն իրար կապող շուրջ 4 կմ երկարությամբ Նուբարաշենի խճուղու արտաքին լուսավորության խնդիրը, որը երբևէ ապահովված չի եղել արտաքին լուսավորության համակարգով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում