Իտալացի մասնագետ Արիգո Սակին հայտարարել է, որ Մադրիդի «Ռեալ»-ի նորանշանակ գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտիի և ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսի փոխհարաբերություններում կարող են խնդիրներ ծագել:
«Անչելոտիին խորհուրդ էի տալիս չմոռանալ, որ Իսպանիայում միայն հաղթանակները բավարար չեն: Կարլոն հիանալի, խելացի անձնավորություն է, ով գերազանց պատկերացնում է ֆուտբոլը և հասկանում, որ «Ռեալ»-ն աշխարհի ամենահայտնի ակումբն է:
«Արքայական ակումբ»-ը հաղթող է: Սակայն Անչելոտիի թիմից ոչ միայն գերազանց արդյունքներ, այլև անհրաժեշտ ֆուտբոլ են պահանջելու»,- նշել է Սակին:









































