Զբոսաշրջային հոսքը Մեծ Բրիտանիա կկրճատվի հանրաքվեից հետո 5 տարվա ընթացքում։ Երկիր կայցելի 2.3 միլիոնով քիչ զբոսաշրջիկ՝ հայտնում է Travelmole զբոսաշրջային պորտալլը՝ հղում անելով Euromonitor-ի հետազոտությանը։
Փորձագետները կանխատեսում են հաջորդական տարիներին երկրի ՀՆԱ-ի 2 տոկոսով նվազում։ Տարբեր գնահատականներով՝ այդ ցուցանիշը չի կարող վերադառնալ նախկին ցուցանիշներին մինչև 2023 թվականը։ Անորոշության ճնշման տակ կհայտնվի նաև զբոսաշրջային ոլորտը։ Սակայն ֆունտի անկումը պետք է որոշակիորեն աջակցի ոլորտին։
Անցած տարի օտարերկրացի զբոսաշրջիկները երկրին բերել են մոտ 28 մլրդ ֆունտ։









































