Թուրինի «Յուվենտուս»-ի և Ֆրանսիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Պոլ Պոգբան մոտ է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելուն:
Gianlucadimarzio.com-ի հաղորդմամբ՝ Պոգբան ընդունել է «Յունայթեդ»-ի առաջարկը, որով ֆրանսիացի ֆուտբոլիստը կստանա տարեկան 13 միլիոն եվրո աշխատավարձ:
Նշվում է, որ «Եվրո 2016»-ի ավարտից հետո «Մանչեսթեր Յունայթեդ»-ը ֆուտբոլի պատմության մեջ ռեկորդային 120 միլիոն եվրո արժողությամբ առաջարկով կդիմի «Յուվենտուս»-ին:
Հիշեցնենք, որ Պոգբան ազատ գործակալի կարգավիճակով «Յունայթեդ»-ից «Յուվենտուս» էր տեղափոխվել 2012 թվականին:








































