Իտալական «Ռոմա»-ն հետաքրքրվում է «Մանչեսթեր Սիթի»-ի պաշտպան Դուգլաս Մայկոնի ծառայություններով:
31-ամյա ֆուտբոլիստի տեղափոխության դիմաց հռոմեական ակումբը պատրաստ է զիջել հարձակվող Պաբլո Օսվալդոյին: Այդ դեպքում «քաղաքայիններ»-ը ստիպված կլինեն նաև որոշակի գումար վճարել: Այդ մասին տեղեկացնում է CNN-ը:
Ավելի վաղ տարածվել էր տեղեկատվություն, որ Մայկոնը ցանկանում է վերադառնալ Բրազիլիա, իսկ Օսվալդոյի ծառայություններով հետաքրքրվում է Մադրիդի «Ատլետիկո»-ն:







































