ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատարի վարչությունը Եգիպտոսի բանակի հրամանատարությանը կոչ է արել չխաթարել երկրում ընթացող ժողովրդավարական գործընթացները՝ հաղորդում է Reuters-ը:
Վարչության պաշտոնական ներկայացուցիչ Ռուպեր Քոլվիլը Եգիպտոսի նախագահ Մուհամմադ Մուրսիին կոչ է արել «ազգային լուրջ երկխոսություն» սկսել՝ երկրում ճգնաժամը լուծելու համար: Նա նշել է, որ բանակն այս իրավիճակում առանցքային դեր է խաղում:
Հիշեցնենք, որ երկուշաբթի Եգիպտոսի Զինված ուժերի հրամանատարությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում քաղաքական ուժերին 48 ժամ է տվել ժողովրդի պահանջները կատարելու համար: Հակառակ դեպքում բանակը կհայտարարի ճգնաժամից դուրս գալու «գործողությունների քարտեզ», որը կիրագործվի իր վերահսկողությամբ:








































