YouTube-ի LAHWF-ը, որը ջանում է իր տեսանյութերով ստիպել մարդկանց աշխարհին այլ աչքերով նայել, հերթական տեսանյութն է տեղադրել: Այն ժամանցային բնույթ է կրում և թաքնված տեսախցիկ հիշեցնում: Նկարահանումը կատարվել է Չինաստանում:
Տղամարդը միանգամայն անկաշկանդ փորձում է փողոցում բռնել անծանոթների ձեռքը: Ոմանք ընկերաբար բռնում են նրա ձեռքը, ոմանք՝ վախենում ու մի կողմ քաշվում, ոմանք էլ պարզապես բարևում են ու հեռանում:









































