La Gazzetta dello Sport-ի տեղեկացմամբ՝ կատալոնական «Բարսելոնա»-ի տնօրեն Ռաուլ Սանլեխին օրերս մեկնել է Բրազիլիա, որտեղ հանդիպել է Փարիզի ՊՍԺ-ի պաշտպան Տիագո Սիլվայի և վերջինիս գործակալ Պաուլո Տոնիետոյի հետ:
«Բարսելոնա»-ն ցանկանում է նախնական համաձայնություն ձեռք բերել Սիլվայի հետ՝ հուսալով, որ վերջինս կցանկանա համալրել կատալոնական թիմի կազմը: Այնուհետև «կապտանռնագույններ»-ը բանակցային գործընթաց կսկսեն ՊՍԺ-ի հետ:
Հիշեցնենք, որ կատալոնական ակումբի ղեկավարները ցանկանում են հզորացնել թիմի պաշտպանության կենտրոնական գիծը և կարծում են, որ այդ խնդրի լավագույն լուծումը Սիլվայի տրանսֆերի ձեռքբերումն է:










































