Երեկ հայտնի է դարձել, որ ԱՄՆ իշխանությունները որոշում են կայացրել չեղյալ հայտարարել ԱՄՆ-ում կեցության իրավունքի` «Գրինքարտի» վերջին մրցույթի արդյունքների չեղյալ հայտարարման մասին: ԻՆչպես նշվում է, այս որոշման պատճառ է հանդիսացել համակարգչային սխալը, որի արդյունքում 22 հազար հաղթողներ ընտրվել են ոչ պատահական սկզբունքով:
Այս մասին երեկ լրագրողներին է հայտնել ԱՄՆ վարչակազմի ներկայացուցիչը: Նա նշել է, որ հաղթողների 90%-ի ընտրությունը համակարգիչը կատարել է միայն առաջին երկու օրվա ընթացքում դիմածների ցուցակներից:
Իսկ մնացած օրերի դիմածներին բաժին է ընկել ընդհանուր հատկացված տեղերի 10%-ը: Այժմ բոլոր արդյունքները չեղյալ են հայտարարվել, քանի որ դրանք իրականացվել են «ոչ արդար պատահական ընտրության սկզբունքով»: Նոր մրցույթին կմասնակցեն միինչև անցյալ տարվա նոյեմբերի 3-ը դիմած մոտ 20 միլիոն օտարեկրացիներ: Իսկ արդյունքները կամփոփվեն մինչև հուլիսի վերջը: Համակարգչային սխալն ուղղված է: