Twitter միկրոբլոգների ծառայության վեբ տարբերակը կարող է արդեն ավտոմատ կերպով թարգմանել գրառումները՝ այդ նպատակով կիրառելով Microsoft–ին պատկանող Bing որոնողական համակարգի տեխնոլոգիան: Այս մասին հայտնում է The Verge–ը: Գործառույթը հասանելի է ոչ բոլոր օգտատերերին:
Ընկերությունը դեռևս փորձարկում է նոր գործառույթը, այդ մասին պաշտոնական հայտարություն դեռևս չի եղել: Նշենք,որ մեկ շաբաթ առաջ թվիթների ավտոմատ թարգմանությունը Bing-ի օգնությամբ իրականություն է դարձել Windows Phone ՕՀ-ով աշխատող սարքերի համար Twitter-ի պաշտոնական հավելվածում:
Թարգամությունն իդեալական չէ, սակայն այն կօգնի թվիթների ժողովրդականացմանը: Օգտատերերը կարող են հետևել հայտնի մարդկանց կարծիքներին, եթե վերջիններս գրում են օտար լեզվով:











































