Լոնդոնի «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը խոսել է Մեծ Բրիտանիայում կայացած հանրաքվեի մասին, որի արդյունքների համաձայն՝ Մեծ Բրիտանիան դուրս կգա Եվրամիության կազմից:
«Հանրաքվեի արդյունքներն իրենց հետևանքները կունենան Պրեմիեր Լիգայի վրա: Ֆուտբոլիստների աշխատավարձերը կկրճատվեն և մրցակցությունն ավելի կքչանա:
Ինձ անհանգստացնում է այն, որ հեռարձակման իրավունքի տրամադրման գների անկման պատճառով ակումբներն ավելի քիչ գումար կվաստակեն: Սա շատ մտահոգիչ փաստ է», – ասել է ֆրանսիացի մասնագետը:











































