«Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հայտարարել է, որ իր ակումբը պայմանավորվածություն ունի հերթական նորեկի տեղափոխության շուրջ:
«Արդյոք պատրաստ ենք հայտարարել երրորդ ձեռքբերման մասին: Ոչ, սակայն դա շուտով տեղի կունենա: Մենք չորս դիրքերի համար խաղացողների ցանկ ենք կազմել, որոնք պետք է կազմը հավասարակռության բերեն:
Ցանկանում եմ փոփոխություններ տեսնել կազմում, որպեսզի մենք կարողանանք պայքարել բարձր տեղերի համար: Մեր ակումբը պարտավոր է ամեն տարի հանդես գալ Չեմպիոնների լիգայում»,- հայտարարել է Մոուրինյոն:









































