Փարիզում կայացած «Փարիզ-Բալկաններ 2016» վեհաժողովին Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարել է, որ ԵՄ-ն լքելու վերաբերյալ Բրիտանիայի որոշումը չի ազդի բալկանյան տարածաշրջանի երկրների հետ մերձեցման քաղաքականության վրա։Նույն կարծիքին է և՛ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, և՛ ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Ֆեդերիկա Մոգերինին։
«Անհրաժեշտ է միանշանակ նշել, որ բրիատանական որոշումը որևէ կերպ հարցականի տակ չի դնում բալկանյան երկրների հանդեպ ընդունված պարտավորությունները»,- ասել է Ֆրանսիայի նախագահը, ընդգծելով, որ բոլոր պարտավորությունները կկատարավեն համաձայն նախնական պայմանավորվածությունների։ «Մեծ Բրիտանիայի որոշումը ոչինչ չի փոխել»,- հաստատել է Անգելա Մերկելը։
Եվրաինտեգրացիայի ձգտող բալկանյան երկրները այս հանդիպման ժամանակ ներկայացված էին Սերբիայի, Ալբանիայի, Մակեդոնիայի, Մոնտենեգրոյի, Բոսնիայի և Հերցեգովինայի ղեկավարներով, ինչպես նաև մասամբ ճանաչված Կոսովոյի պատվիրակությամբ։
Այս երկրները գտնվում են ԵՄ-ի հետ մերձեցման տարբեր մակարդակներում, եթե Ալբանիայի և Կոսովոյի բնակչության 80-90%-ը կողմ է այդ գաղափարին, ապա Սերբիայում այդ հարցում միասնություն չկա։











































