Երգչուհի և դերասանուհի Լեդի Գագան բուռն է արձագանքել այն բանին, որ երկար փորձերից հետո կարողացել է հանձնել մեքենա վարելու թեստը: Այս մասին հայտնի է դառնում երգչուհու ինսթագրամյան էջից:
Լուսանկարում նա գլուխը կախ ծնկած է ավտոմեքենայի բաց դռան մոտ:
1 օրում երգչուհու հրապարակումը սոցցանցում ստացել է 259 հավանում:
Երգչուհու խոսքով՝ ինքը տարիներ շարունակ ավտոմեքենա է վարել ուսումնական վկայականով: ԱՄՆ-ում նոր սովորող վարորդներին տրվում է հատուկ վարորդական վկայական:









































