«Միլան»-ի նախագահ Սիլվիո Բեռլուսկոնին հայտարարել է, որ վաճառել է ակումբի բաժնետոմսերի ստուգողական փաթեթը: Այն ձեռք են բերել չինացիները:
««Միլան»-ը հուսալի ձեռքերում է: Չինացիները կարող են բարձունքների հասցնել ակումբը ոչ միայն Իտալիայում, այլ նաև Եվրոպայում:
Բացի այդ, պահանջել եմ, որպեսզի առաջիկա երկու տարվա ընթացքում նոր սեփականատերերը 400 մլն եվրո հատկացնեն` տրանսֆերային գործարքներ իրականացնելու համար»,- Calciomercato-ն մեջբերում է Բեռլուսկոնիի խոսքերը:











































