Սանդրո Գիրգվլիանիի սպանության գործի կրկնակի հետաքննության ընթացքում գլխավոր դատախազությունը սպանությանը մասնակցելու համար մեղադրանք է ներկայացրել Դավիդ Ախալային (այդ ժամանակ Վրաստանի ՆԳՆ սահմանադրական անվտանգության դեպարտամենտի ղեկավար), Օլեգ Մելնիկովին (այն ժամանակ նույն դեպարտամենտի աշխատակից) և Դավիդ Չխիտունիձեին, ով այն ժամանակ արդարադատության նախարարության գլխավոր տեսչության փոխնախագահն էր:
Նրանց մեղադրանք է ներկայացված Վրաստանի քրեական օրենսգրքի մի քանի հոդվածներով: Մասնավորապես, նրանք մեղադրվում են պաշտոնեական դիրքի չարաշահման, կտտանքների կազմակերպման, ազատությունից ապօրինի զրկելու մեջ՝ հաղորդում է Trend-ը:








































