Ֆրանսիական ՊՍԺ-ի սեփականատեր Նասեր Ալ-Խելայիֆին խոսել է ֆրանսիական ակումբի տրանսֆերային ծրագրերի մասին:
Ալ-Խելայիֆին հերքել է Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսի տրանսֆերի շուրջ բանակցություններ վարելու մասին լուրերը:
«Դա սուտ է: Մենք բանակցություններ չենք վարում Խամեսի տրանսֆերի շուրջ», – ասել է Ալ-Խելայիֆին:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվում էր, որ Խամես Ռոդրիգեսի ծառայություններով բացի ՊՍԺ-ից հետաքրքրվում են նաև «Մանչեսթեր Յունայթեդ»-ը, «Չելսի»-ն և «Մանչեսթեր Սիթի»-ն:









































