Լարսի փակ ճանապարհի պատճառով կտրուկ բարձրացել են դեպի Ռուսաստանի մի շարք քաղաքներ ավիատոմսերի գները:
«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը նկատում է՝ տարվա այս ժամանակահատվածում ավիատոմսերը միշտ էլ թանկանում են, սակայն այս դեպքը բացառապես կապված է Լարսի ճանապարհի փակ լինելու հետ:
ՀՀ Քաղավիացիայի գլխավոր վարչության նախկին պետ Շահեն Պետրոսյանը վստահ է՝ նման խնդիր չէր լինի, եթե Հայաստանն ունենար ազգային ավիափոխադրող ընկերություն:
Ազգային ավիափոխադրող ընկերության բացակայությունն էլ նախկին քաղավիացիայի պետը բացատրում է ռուսական գործոնով:
Շահեն Պետրոսյանը ավիատոմսերի թանկացման գլխավոր պատասխանատուներին տեսնում է իշխանության շարքերում, քանի որ ոչ մի մեխանիզմ գործի չի դրվել չհիմնավորված թանկացումը:
Մանրամասները՝ տեսանյութում:











































