Կայացան աշխարհի շախմատի վետերանների թիմային առաջնության ութերորդ տուրի հանդիպումները: Հայաստանի հավաքականը 3:1 հաշվով հաղթեց Անգլիայի երկրորդ թիմին:
Հաղթանակներ տոնեցին Աշոտ Անաստասյանը, Կարեն Մովսիսյանը և Սերգեյ Գալդունցը, իսկ Ռաֆայել Վահանյանը պարտություն կրեց: Առաջին հորիզոնականում ընթացող Գերմանիայի հավաքականն իր հանդիպումն ավարտեց ոչ-ոքի արդյունքով:
Այդ մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:
Այսպիսով, վերջին տուրից առաջ Հայաստանի և Գերմանիայի հավաքականները վաստակել են 14-ական թիմային միավոր: Լրացուցիչ ցուցանիշներով Հայաստանի հավաքականն ընթանում է առաջին հորիզոնականում: Վերջին տուրում Հայաստանի մրցակիցը կլինի գերմանական «Էմանուել Լասկեր» թիմը:





































