ԿՀՎ-ի նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը հանդիպել է ռուս դիվանագետների հետ և նրանց է փոխանցել 15 երկրներից քաղաքական ապաստան ստանալու հայցը: Այդ մասին հաղորդել է Los Angeles Times-ը՝ հղում կատարելով ռուսական ԱԳՆ ներկայացուցչին:
«Դա նրա կողմից հուսահատ քայլ էր այն բանից հետո, երբ Էկվադորը մերժել էր նրա հայցը: Փաստաթղթում Սնոուդենը կրկնում է, որ ինքը դավաճան չէ և իր գործողությունները բացատրում է նրանով, որ ցանկացել է աշխարհի աչքերը բացել ԱՄՆ հատուկ ծառայությունների գործած բազմաթիվ խախտումների վրա, որոնք կատարվել են ոչ միայն ԱՄՆ-ի, այև ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի դաշնակից երկրների քաղաքացիների նկատմամբ»,- նշել է աղբյուրը:
Աղբյուրը չի մանրամասնել, թե ինչ երկրներ են առկա ցուցակում, որոնցից Սնոուդենը քաղաքական ապաստան է խնդրում:









































