Ինդոնեզիացի գործարար Էրիկ Տոխիրը համաձայնության է հասել «Ինտեր»-ի նախագահ Մասիմո Մորատիի հետ` միլանյան ակումբի 40% բաժնետոմսերի գնման հարցում: Այդ մասին հայտնում է Mediaset Premium-ը:
Բանակցությունները մի քանի ամիս են տևել: Նշվում է, որ ներդրումները կուղղվեն նոր ֆուտբոլիստների տրանսֆերների ձեռքբերումներին և նոր մարզադաշտի շինարարությանը:
Նշենք, որ Էրիկը Թեդի Տոխիրի ավագ որդին է, ով գլխավորում է Astra International-ը, որը տարեկան 25 մլրդ դոլար շրջանառություն ունի:






































