Էդինբուրգի բարը բացել է վիսկի համտեսողի թափուր աշխատատեղ, գրում է The Scotsman-ը: ժամանակավոր չվճարվող աշխատանքի ընթացքում հաջողակ թեկնածուն պետք է համտեսի վիսկիի շատ տեսակներ ու օգնի հաստատությանը ձևավորել կերակրացանկը:
Բարի ներկայացուցիչը, ով համտեսողի պաշտոնն անվանել է «աշխարհում ամենալավ աշխատանքը», ասել է, որ հաստատությունը զգում է վիսկիի խորհրդատուի կարիք, որը ոչ միայն շատ է սիրում այդ ըմպելիքը, այլև կկարողանա ընտրել առավել հետաքրքիր նմուշները:
Համտեսի ժամանակ նրան խորհուրդ է տրվում անել 2-4 ումպ ամեն առաջարկվող տեսակից:
Բարում հայտարարել են, որ այդ պաշտոնին կարող են հավակնել չափահաս թեկնածուներ՝ աշխարհի տարբեր երկրներից:





































