Tuesday, 16 06 2026
22:10
Վուչիչը Կոբախիձեին հրավիրել է Բելգրադ՝ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրման համար
Ընտրակաշառքը պետք է դառնա ՍԴ քննության առարկա
22:00
Ինչպես են թվային տեխնոլոգիաները կենդանացնում պատմությունը
21:50
ԱՄՆ-ի հետ գործարքը ենթադրում է հատուկ մեխանիզմի գործարկում հրադադարի խախտման դեպքում. Իրանի ԱԳՆ
Քաղաքական տրամաբանությունը Պուտինին թելադրում է Քոչարյանին հանձնել Փաշինյանին
21:30
Թրամփն Իրանին «աներևակայելի հետևանքներ» է խոստացել միջուկային զենք ստանալու փորձի համար
Ծառուկյանի որդին պատանդ է. իր զավակին փրկելու գինն է վճարում
21:09
Թրամփը հայտարարել է, որ հնարավոր ամեն բան կանի ռուս-ուկրաինական հակամարտությունը կարգավորելու համար
Հայաստան-Սերբիա հարաբերությունների բացը լրացնել է պետք
20:50
Հորմուզի նեղուցով նավագնացությունը կիրականացվի առանց տուրքերի. Թրամփ
Ականատես եմ եղել ավտովթարի, որի հետևանքով մեծ խցանում էր առաջացել․ Տիգրան Ավինյան
20:30
Թրամփը քննադատել է Իսրայելի գործողությունները Լիբանանում
«Ազնվացեղ եղջերուների բազմացման» կենտրոնում լույս աշխարհ է եկել 2 նոր ձագ
20:10
Իրանը երբեք չի ստանա միջուկային զենք ստեղծելու հնարավորություն. Թրամփ
Փետրվարի 7-ից մինչ օրս ընտրական հանցագործությունների վերաբերյալ նախաձեռնվել է 125 քրեական վարույթ
19:50
Իրականացվել են դաբաղի կանխարգելմանն ուղղված սիմուլյացիոն վարժանքներ
Կառավարությունում քննարկվել են անշարժ գույքի գրանցման ինստիտուտի բարեփոխումները
19:30
Զելենսկին բացառում է Մոսկվան այցը և նախազգուշացնում Պուտինին
Կիևում աշխարհահռչակ հայ ռեժիսորի տունը վնասվել է անօդաչուի հարվածից
19:17
Ֆոն դեր Լայենն ու Սթարմերը քննարկել են Մերձավոր Արևելքում վերջին զարգացումները
Ֆիդանը կրկին Անկարան է առաջարկել որպես բանակցությունների վայր
ՔՊ-ն պետք է դիմի ՍԴ. իրական պատկերը պարզելու համար անհրաժեշտ է վերաքվեարկություն
18:50
Թրամփն ու Զելենսկիմն հանդիպել են
Հայկական և արևմտյան զինված ուժերի վարժանքների անցկացումը քաղաքական առումով կարևոր զարգացում է
ԿԸՀ միջնորդություն է ներկայացվել Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համար
18:30
Թրամփը կոչ է արել Ռուսաստանին գործարքի գնալ
ԱՄՆ-Իրան համաձայնությամբ TRIPP-ը էլ ավելի գայթակղիչ է դառնում
ՇՀԿ գլխավոր քարտուղարը բարձր է գնահատվում Հայաստանի ակտիվ գործունեությունը
18:10
Թրամփը, Մակրոնը և Զելենսկին հանդիպում են անցկացրել G7-ի գագաթնաժողովի շրջանակներում. Kyiv Independent
Վատիկանը ներկայիս Ադրբեջանի տարածքի հայկական ժառանգությունը «ուդի-աղվանական կճանաչի՞»

Նախկին մանկավարժը հիմա հավաքարարություն է անում (տեսանյութ)

Հայկանուշ Ղալումյանը 59 տարեկան է, բայց 84 տարեկան է երևում: Տառապում է բրոնխիալ ասթմա հիվանդությամբ, բայց շարունակում է աշխատել, տասը շենքի համար հավաքարարություն է անում՝ ստանալով ամսական 39.000 դրամ:

Բյուրեղավանի հանրակացարանում մի փոքր սենյակում ապրում է 78 թվականից, աշխատել է շշերի գործարանում, ստացել այս սենյակը, հիմա էլ ապրում է հաշմանդամ տղայի, թոռան ու հարսի հետ միասին:

91-ին ամուսինը կաթվածից մահացել է, և երեք երեխաների հոգսը մնացել է Հայկանուշ Ղալումյանի վրա:

«Երբ ամուսնուս կորցրի, աղջիկս 12 տարեկան էր, տղաս՝ 8, 91-ից տառապել, տանջվել եմ, աշխատել եմ մանկավարժ՝ հայոց լեզու և գրականություն եմ դասավանդել, հետո շշերի գործարանում եմ աշխատել, տուբերկուլյոզի հիվանդանոցում, ամենուրեք, անգամ հավաքարարություն եմ արել և շարունակում եմ անել, ուրիշների համար տեղաշոր եմ կարել, ամեն ինչ արել եմ, որ երեխաներիս կարողանամ պահել, մեծացնել: Երեխաներիցս մեկը մանկուց հաշմանդամ է, օլիգոֆրենիա հիվանդությամբ է տառապում, դժվարությամբ է խոսում, 32 տարեկան է, կակազում է»,- ասաց նա:

Ամսական եկամուտը չնչին է՝ 18 հազար դրամ թոշակ որդին է ստանում, նպաստը կազմում է 21 հազար, 39 հազար դրամ էլ Հայկանուշը ստանում է իր հավաքարարության դիմաց. «Չենք կարողանում գոյատևել, ո՛չ մեռնել ենք ուզում, ո՛չ ապրել, 59 տարեկան եմ, բայց ինձ ով տեսնում է ասում է՝ 84 տարեկա՞ն ես, գիշերուզօր ամեն ինչի դիմել եմ, ներկայումս տասը հատ շենք եմ մաքրում»,- ասաց նա:

Կյանքի իմաստը այս պահին այն է, որ տատիկ է, թոռներով է ուրախանում, երեխաներն իրեն ուժ են տալիս, հույս, որ շարունակի ապրել:

Հայկանուշ Ղալումյանը Էջմիածնի ակումբա-գրադարանային տեխնիկումն է ավարտել, հիշում է, որ դասի գնում էր «կալոշներով», որովհետև դժվար էր կոշիկ ճարելը, սակայն հիմա, երբ ամեն ինչ կա, գումար չկա դրանք ձեռք բերելու համար: «Անգամ ինձ բոմժ են համարում աղքատության պատճառով»,- ասաց նա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում