Քուվեյթում տեղի իրավապահ մարմինների ուժերով հաջողվել է կանխել ահաբեկչությունների շարք։ Այս մասին հայտնում է KUNA գործակալությունը՝ հղում անելով երկրի ՆԳՆ-ին։
Ահաբեկչություններ ծրագրած բոլոր կազմակերպիչները ձերբակալվել են։
Նշվում է, որ ՆԳՆ-ն կանխել է 3 ահաբեկչություն, որոնք պատրաստել էին ԴԱԻՇ-ի գրոհայինները։ Գերատեսչությունում հայտնել են, որ ահաբեկչությունների կազմակերպման մասին հայտնի է դարձել ռեյդերի ընթացքում, որոնց նպատակն էր բռնել ԴԱԻՇ-ի հետ կապերի մեջ կասկածվողներին։









































