Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերը «Լիվերպուլ»-ի կողմից հնարավոր ձեռքբերման հարցը քննարկվում է ոչ միայն Անգլիայում, այլևայլ երկրներում: Bleacher Report-ի թղթակից Թիմաթի Ռափը վստահ է, որ հայ տաղանդը կարող է դառնալ «Լիվերպուլ»-ի խորհրդանիշը:
«Դորտմունդի «Բորուսիա»-ն և «Տոտենհեմ»-ն ասես հետևում են «Լիվերպուլ»-ին, և ակումբը պարզապես պարտավոր է ձեռք բերել կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերը:
Անընդմեջ առաջընթաց գրանցող տաղանդավոր ֆուտբոլիստն անհրաժեշտ է «Լիվերպուլ»-ին: Նա վտանգավոր խաղացող է, ով կարողանում է գոլային փոխանցումներ կատարել և արդյունավետ ավարտել գրոհները:
Կարող է թվալ, թե Մխիթարյանը երկրորդ հարձակվող է: Բայց չսխալվեք: նա պաշտպանվող կիսապաշտպան է և կարող է դառնալ «Լիվերպուլ»-ի խորհրդանիշը»,- նշել է Ռապը:
Հավելենք, որ բրիտանական լրատվամիջոցների տեղեկությունների համաձայն` Մխիթարյանի ծառայություններով հետաքրքրված են նաև «Տոտենհեմ»-ն ու Դորտմունդի «Բորուսիա»-ն:









































