Թուրքիայի Ստամբուլ քաղաքում նախատեսվում է անցկացնել ակցիա՝ հաջակցություն Եգիպտոսի նախագահ Մուհամմադ Մուրսիի՝ հաղորդում է Anadolu գործակալությունը:
Ակցիան անցկացնելու են մի խումբ ակտիվիստներ, որոնք աջակցում են Մուրսիի քաղաքական, տնտեսական և կրոնական հայացքները:
Ակնկալվում է, որ ակցիան մեկնարկելու է երկուշաբթի՝ տեղի ժամանակով ժամը 20.30-ին:
Հիշեցնենք, որ Եգիպտոսում զանգվածային ցույցեր են տեղի ունենում՝ գործող նախագահ Մուհամմադ Մուրսիի հրաժարականի կոչով:












































