Ինչպես գիտեք, Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկության եզրափակիչում Բրազիլիայի հավաքականը 3 անպատասխան գնդակ ուղարկեց Իսպանիայի ընտրանու դարպասը: Նեյմարը խոսել է Բրազիլիայի ընտրանու հաջողության մասին:
«Արել ենք անհնարինը: Թիմը հրաշալի խաղաց և գերազանցեց բոլոր սպասելիքները: Մենք բազմաթիվ մարդականց երջանիկ դարձրինք:
Հիմա երկրպագուները գիտեն՝ ինչ ենք ընդունակ, բայց պետք է նաև ընդունեն, որ Իսպանիայի հավաքականը շատ հզոր է:
Մեր թիմում ոչ ոք անգամ չէր համարձակվում երազել, որ աշխարհի և Եվրոպայի գործող չեմպիոնին կարող ենք հաղթել 3:0 հաշվով»,- հայտարարել է Նեյմարը:









































