Apple-ը թայվանական արտադրող Taiwan Semiconductor-ի (TSMC) հետ կնքել է iPhone-ի, iPad-ի և այլ iOS-սարքերի համար չիպերի մատակարարման համաձայնագիր:
Ամերիկյան ընկերությունը, որը երկար ժամանակ համագործակցել է Samsung-ի հետ, ցանկացել է փոխել գործընկերոջը նրա հետ բջջային սարքերի շուկայում մրցակցության և դատական վեճերի պատճառով: Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը:
TSMC-ը թողարկում է 20 և 28 նանոմետրանոց տեխպրոցեսորով «համակարգեր բյուրեղների վրա»: Դրանք փոքր են և ավելի էներգաէֆեկտիվ, քան Samsung-ի 32 նանոմետրանոց A5 և A6 չիպերը:
Այնուհանդերձ, Apple-ի համար առաջատար մատակարար է մնում կորեական կոնցեռնը, քանի որ TSMC-ի պրոցեսորները Apple-ի արտադրանքներում կհայտնվեն միայն 2014-ին: