Saturday, 20 06 2026
20:10
Ճապոնիան հուլիսից հինգ անգամ կբարձրացնի օտարերկրացիների մուտքի վիզաների վճարները
19:50
Նյու Յորքում հրդեհ է բռնկվել պատմական հուշարձանի կարգավիճակ ունեցող եկեղեցում, փլուզվել է զանգակատունը
19:30
Թրամփը չի բացառել Կուբայում «վենեսուելական սցենարով» գործողության հնարավորությունը
Անահիտ Ավանեսյանը մասնակցել է Բուժաշխատողի օրվան ընդառաջ Գավառում կազմակերպված միջոցառմանը
19:10
Իրանի պատվիրակությունը կմեկնի Շվեյցարիա պահանջով․ Բաղայի
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
18:50
Պակիստանը հայտնել է Հորմուզի նեղուցի հարավային մասում ծովային ականի հայտնաբերման մասին
Դիլիջանում կայանած ավտոմեքենա է այրվել
18:30
Մյունխենում գնացքներ են բախվել․ կա զոհ
Փրկարարները Լոռիում վիրավոր արծվի են տեղափոխել
18:10
Լեհաստանը Զելենսկուն զրկեց բարձրագույն պարգևից․ դիվանագիտական սկանդալ
ՀՀ բանակում վարժանքներ են անցկացվել հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ
Մաչետեով հարձակում՝ Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ կան զոհ և վիրավորներ
Երևան-Մեղրի ավտոճանապարհի դեպի Ջերմուկ տանող հատվածում քարաթափում է տեղի ունեցել
17:30
Իրանը փակում է Հորմուզի նեղուցը
ԿԸՀ-ն կոչ է անում զերծ մնալ անհիմն շահարկումներից
17:10
Զոհվել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիյեմոն
Կրակոցներ Երևանում․ կան վիրավորներ
16:50
Հունգարիայում Սահմանադրության փոփոխությամբ՝ սահմանափակվել է վարչապետի պաշտոնավարման ժամկետը
Բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ ՀՀ վարչապետ
16:30
Մեծ Բրիտանիան նավերի անձնակազմերին խորհուրդ է տվել Հորմուզի նեղուցով անցնելիս օգտագործել հարավային երթուղին
Վարչապետը ծանոթացել է Երևանի բուսաբանական այգում «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ռուսաստանից Ադրբեջանով Հայաստան է ուղարկվել ևս 490 տոննա ցորեն
Պուտինի իրական հակառակորդը Փաշինյանը չէ, այլ հայ ժողովուրդը՝ իր «վատ օրինակով»
15:50
Պակիստանում յոթ մարդ է զոհվել պայթյունների հետևանքով
ՌԴ-ն երաշխավորել է ՀՀ անվտանգությունը իր հարձակումից, ոչ թե՝ այլ թշնամիների
15:30
Վառելիքի գնաճը մեծացրել է էլեկտրամոբիլների պահանջարկը Եվրոպայում
Երկիրը «մխտռողներին» մի՛ քննարկեք՝ ձերբակալե՛ք և վերջ. չարվեն ռադիկալ քայլեր՝ հետո ավելի վատ կլինի
15:10
Արքայազն Հարրին և Մեգանը երեխաների հետ կժամանեն ՄԹ. BBC
Ռուսաստանը «մերժում» է Ուկրաինայում հրադադարը, համաեվրոպական պատերա՞զմ է սպասվում

Այս շիլաշփոթի իրական հեղինակները վաղ թե ուշ ի հայտ են գալու. Նավասարդ Կճոյանը՝ օֆշորային սկանդալի մասին

Կիրակի առավոտյան «Ասեկոսե» էլեկտրոնային կայքի թղթակիցը Նոր Նորքի Սբ․ Սարգիս եկեղեցու բակում, պատարագին ժամանելիս, մոտեցել է և մի քանի հարց ուղղել վերջերս «օֆշորային սկանդալի» կենտրոնում հայտնված Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ արք․ Կճոյանին:

 -Ինչպե՞ս կմեկնաբանեք օֆշորային պատմությունը, որում շրջանառվում է  նաև Ձեր անունը և , ըստ  Ձեզ, ինչպիսի հանգուցալուծում  կարող է ունենալ  այդ խնդիրը,  որն արդեն  բազում շահարկումների առիթ է տվել:

 – Կարող եմ ասել մի բան՝ երկու գործարարներ, իրենց հարաբերությունների ճշտման գործընթացում ներգրավել են ինձ և, ոչ ավել ոչ պակաս, երկրի վարչապետին, ընդ որում՝ առանց մեր իմացության: Այս գործը համակողմանի ուսումնասիրման և բացահայտման կարիք ունի:

 – Կայքերից  մեկը   երեկ  փաստաթղթեր  հրապարակեց,  որոնցում  այդ նույն կիպրոսյան  կազմակերպության  հիմնադիրների  շարքում  ձեր անունը չկա:  Ինչպե՞ս կմեկնաբանեք այս փաստը: Աշոտ Սուքիասյանն  իր հայտնի նամակում  ստե՞լ է,  որ  ինքը  Կիպրոսում  Ձեր և  ՀՀ  վարչապետի  անունով  օֆշորային կազմակերպություն է գրանցել: 

 – Այո, երեկ ծանոթացել եմ այդ հրապարակմանը, սակայն ինձ համար որոշ անհասկանալի հարցեր կան․ինչպե՞ս է ստացվում, որ պաշտոնական հարցման պատասխանն ու լրագրողական նյութերում առկա՝ պաշտոնական կայքի տեղեկությունները իրարամերժ են: Երկրորդը, եթե, իրոք, մեր (Նավասարդ Կճոյանի և Տիգրան Սարգսյանի) անուններն ի սկզբանե որևէ կերպ կապված չեն եղել այդ կազմակերպության հետ, ինչո՞ւ էր Աշոտ Սուքիասյանը հայտարարում, թե ինքն է մեր անունները գրանցել: Կամ, եթե ձեր ասածի պես հայտարարությունը տարածողն ինքը չէր, ինչո՞ւ չի հերքում դա: Մի խոսքով, սրանք բոլորը հարցեր են, որոնք, համոզված եմ, կստանան իրենց պատասխանները: Բայց մի բան ակնհայտ է․ այս շիլաշփոթի իրական հեղինակները վաղ թե ուշ ի հայտ են գալու:

 Ինձ համար մի պարզ ճշմարտություն կա․ ես որևէ մեկին երբևէ չեմ լիազորել իմ անունն օգտագործել ինչ-որ կազմակերպություններ գրանցելիս: Ցավում եմ, որ հասարակության և լրագրողների մի հատված ամեն գնով փորձում է ինձ վերագրել մի բան, որի հետ որևէ առնչություն չունեմ: Կարծում եմ՝ ավելի մանրամասն կզրուցենք մի այլ առիթի դեպքում, իսկ հիմա, շնորհակալություն, հրավիրում եմ ձեզ մասնակցելու սուրբ պատարագի:

 Արարատյան Հայրապետական թեմ

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում