Դանիայի անվտանգության և հետախուզության ծառայությունը եկել է այն եզրահանգման, որ որոշ մարդկանց ահաբեկչության կարող է հրահրել խեղաթյուրված հոգեկան առողջությունը: Այդ պատճառով ծառայությունը սոցիալական հարցերի և ինտեգրման հարցերով նախարարության հետ հանդես է եկել նախաձեռնությամբ, որի համաձայն՝ հոգեբանները իրենց հիվանդների շրջանում կբացահայտեն պոտենցիալ ահաբեկիչներին՝ հաղորդում է ITAR-TASS-ը:
Նախաձեռնությունը նախատեսում է համագործակցություն ոստիկանության, սոցիալական ծառայությունների և հոգեբանների միջև: Նախաձեռնությանը մասնակից հոգեբանները հատուկ պատրաստություն կանցնեն: Դա կօգնի նրանց բացահայտել ագրեսիվ հայացքներ ունեցող մարդկանց՝ մինչ նրանք կդառնան անվտանգության և հետախուզության ծառայության խնդիրը:
Հոգեբանների դանիական ասոցիացիայի նախագահ Թոմաս Միդելբոյեն համաձայն է, որ մասնագետները ի վիճակի են բոլորից լավ բացահայտել ծայրահեղական հայացքներ ունեցող մարդկանց: Նա, սակայն, կարևոր է համարում, որպեսզի հոգեբանները չդիտարկվեն որպես պոտենցիալ ահաբեկիչներին բացահայտելու համակարգեր:











































