Իսպանիայի ազգային հավաքականի հարձակվող Ֆերնանդո Տորեսը, ով դարձել է Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկության «Ոսկե խաղակոշիկ»-ի դափնեկիր, խոսել է մրցաշարի եզրափակիչում բրազիլացիներից կրած պարտության մասին՝ նշելով, որ վերջինս միայն նոր խթան կհանդիսանա թիմի համար:
«Բոլորը կարծում են, որ Իսպանիայի հավաքականը պետք է հաղթանակ տանի բոլոր հանդիպումներում և դուրս գալ բոլոր մրցաշարերի եզրափակիչ, սակայն դա այդքան էլ հեշտ չէ: Հնարավոր չէ անընդհատ հաղթանակներ տանել:
Երկու անգամ հաղթանակ ենք տարել Եվրոպայի առաջնությունում, մեկ անգամ՝ աշխարհի առաջնությունում: Ռեկորդ ենք գրանցել՝ անընդմեջ երեք մրցաշարերում հաղթելով: Այս պարտությունը կստիպի մեզ վերադառնալ Բրազիլիա՝ 4-րդ գավաթը նվաճելու և կրկին աշխարհի չեմպիոն հռչակվելո»,- նշել է ֆուտբոլիստը:






































