Լոնդոնի «Չելսի»-ի բրազիլացի կիսապաշտպան Օսկաը խոսել է թիմում անցկացրած իր առաջին մրցաշրջանի մասին, ինչպես նաև նշել է, որ Ժոզե Մոուրինյոյի՝ ակումբ վերադարձը թիմն ավելի ուժեղ կդարձնի:
«Կարծու եմ՝ մինչ այժմ հիանալի աշխատանք եմ կատարել «Չելսի»-ում: Սա իմ առաջին մրցաշրջանն էր Եվրոպայում, սակայն ես տեղ եմ գտել ակումբի՝ անցկացրած հանդիպումների ցուցանիշով առաջատարների թվում: Ես խաղացել եմ գրեթե բոլոր հանդիպումներում: Կարծում եմ՝ վատ չէ առաջին մրցաշրջանի համար:
Իմ գլխավոր նպատակը կատարելագործվելն ու մարզական որակներս բարձրացնելն է: Եթե ես և իմ թիմակիցները կարողանանք ավելի լավ հանդես գալ նոր մրցաշրջանում, ապա «Չելսի»-ն շատ գավաթներ կնվաճի»,- նշել է ֆուտբոլիստը:










































