Իսպանիայում գրանցվել է սեռական ճանապարհով Զիկա վտանգավոր վիրուսի փոխանցման առաջին դեպքը: Կինը վարակվել է իր զուգընկերոջից, որն ապրիլին վերադարձել է Բրազիլիայից, հայտնում է El País-ը:
Համաձայն առողջապահության նախարարության տվյալների` Իսպանիայում գրանցվել է Զիկայով վարակվելու 158 դեպք, որոնցից 21-ը հղի կանանց մոտ:
Զիկա տենդը կապիկների սուր վարակիչ հիվանդություն է, որը երբեմն փոխանցվում է մարդկանց մոծակների միջոցով և բնութագրվում է բարորակ ընթացքով: Վիրուսն ավելի վտանգավոր է հղի կանանց համար, քանի որ առաջացնում է սաղմի միկրոցեֆալիա:











































