Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզչի օգնական Այտոր Կարանկան կհեռանա «արքայական ակումբ»-ի մարզչական շտաբից: Իսպանական գրանդի ղեկավարներն առաջարկել են նրան գլխավորել երիտասարդական թիմը, սակայն Կարանկան չի ընդունել այն:
Այդպիսով` «Ռեալ»-ի նորանաշանակ գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին կձևավորի իր թիմի մարզչական շտաբն ամբողջությամբ:
Հիշեցնենք` նախորդ մրցաշրջանում «Ռեալ»-ը զբաղեցրել է Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը:










































