Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե դել Բոսկեն հայտնել է, որ Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկության եզրափակիչի Բրազիլիայի ընտրանու դեմ հանդիպմանն իր սաների պարտությունն օրինաչափ էր:
«Մենք գիտենք, թե որքան բարդ է հաղթել: Սակայն երբեմն պետք է նաև պարտություն կրել: Թիմը չպետք է իրեն անպարտելի համարի: Իսպանիայի ընտրանին պետք է ընդունի, որ մրցակիցն ավելի լավ էր խաղում և արժանի էր հաղթանակի:
Շնորհավորում եմ բրազիլացիներին` Կոնֆեդերացիաների գավաթակիր դառնալու կապակցությամբ: Իհարկե, պետք է ասեմ, որ մեր բախտը չբերեց որոշ դրվագներում: Սակայն ես կցանկանայի շնորհավորել նաև սաներիս, ովքեր ջանք չէին խնայում խաղադաշտում»,- ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքը մեջբերում է դել Բոսկեի խոսքը:





































