ՀԱՀ առաջին սևամորթ նախագահ Նելսոն Մանդելային որպես նվեր ուղարկվել են ֆուտբոլի Կոնֆեդերացիաների գավաթի եզրափակչի մասնակիցների՝ Բրազիլիայի և Իսպանիայի հավաքականների ֆուտբոլիստների ինքնագրերով մարզաշապիկներ: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:
Բրազիլիայի և Իսպանիայի ֆուտբոլային ֆեդերացիաների նախագահները, ինչպես նաև ՖԻՖԱ-ի նախագահ Յոզեֆ Բլատերը Ռիոյում մրցաշարի եզրափակչի մեկնարկից առաջ նվերներ են հանձնել Նելսոն Մանդելայի հիմնադրամի ներկայացուցչին: ՖԻՖԱ-ի նախագահը Մանդելային շուտափույթ ապաքինում է մաղթել և հիշեցրել, որ ողջ ֆուտբոլային աշխարհը ներկայում հետևում է նրա առողջական վիճակին:
Մանդելան արդեն 3 շաբաթ է՝ գտնվում է հիվանդանոցում, որտեղ տեղափոխվել էր թոքային ինֆեկցիայի հերթական սրման պատճառով: