«Սպարտակ»-ի դեմ հանդիպման ավարտից հետո կայացած մամլո ասուլիսի ժամանակ Դոնեցկի թիմի գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուն խոսեց Հենրիխ Մխիթարյանի մասին:
«Չեմ ցանկանում մեկնաբանություններ կամ հայտարարություններ անել Մխիթարյանի հարցի շուրջ: Դա Հենրիխի որոշումն է, նրա ցանկությունը: Կարծում եմ` Մխիթարյանը մեծ սխալ է գործում: «Շախտյոր»-ը հզոր թիմ է: Հենրիխը հանդես է գալիս թիմում, որն ամեն տարի պայքարում է չեմպիոն դառնալու համար: Ցանկանում եմ, որ նա լավ մտածի:
Մխիթարյանին կոչ եմ անում թիմ վերադառնալ և սկսել մարզվել: «Շախտյոր»-ն է նրա ակումբը: Սակայն եթե Հենրիխը որոշի հանդես գալ որևէ այլ ակումբում, որն ավելի բարձրակարգ է, քան «Շախտյոր»-ը, կհասկանամ նրան: Ես նկատի ունեմ «Բավարիա»-ն, «Ռեալ»-ը կամ «Բարսելոնա»-ն: Մյուսները մեր ակումբի հետ նույն մակարդակի վրա են»,- Լուչեսկուի խոսքը մեջբերում է «հանքափորներ»-ի պաշտոնական կայքը:





































